Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Երկրի միլիոնավոր բնակիչների Նոր տարին ըստ լուսնային օրացույցի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Երկրի միլիոնավոր բնակիչների Նոր տարին ըստ լուսնային օրացույցի
08.02.2016 | 23:15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Երկրի բոլոր բնակիչների Նոր տարին ըստ լուսնային օրացույցի (փետրվարի 8-ի գիշերը): Պապը ողջունել է «Հեռավոր Արևելքում և ամբողջ աշխարհում միլիոնավոր տղամարդկանց և կանանց, ովքեր նշում են այդ տոնը»: Ֆրանցիսկոսը ցանկացել է «հանգստություն և խաղաղություն», «ողորմածություն և համերաշխություն»: Նա ընդգծել է ընտանիքի կարևորությունը, որտեղ «փոխանցվում են սիրո և եղբայրության, համակեցության և փոխադարձ խնամքի արժեքները»: Ավելի վաղ` պատմության մեջ առաջին անգամ, Ֆրանցիսկոսը չինացիներին շնորհավորել էր տոնի առթիվ: «Արևմտյան և արևելյան աշխարհը և Չինաստանը ունեն բոլոր հնարավորությունները խաղաղության և հավասարակշռության պահպանման համար»,- նշել էր Ֆրանցիսկոսը հոնկոնգյան Asia Times պարբերականին հարցազրույցում: «Ինձ համար Չինաստանը միշտ եղել է մեծության խորհրդանիշ: Ես հիանում եմ այդ երկրով, նրա մեծ մշակույթով և անսահման իմաստնությամբ»:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ